Սամվել Սերգեյի Խաչատրյան

Ծնված՝ 1963թ․ հունվարի 22-ին Շուշիի շրջանի Կիրով(Բերդաձոր) գյուղում։

Ապրում էր կնոջ և երեք անչափահաս դուստրերի հետ Ստեփանակերտում։

Մասնագիտությունը՝ վարորդ։

Աշխատում էր որպես Ստեփանակերտի № 2718 ավտոշարասյան վարորդ։

Մասնակցել է Բերդաձորի պաշտպանությանը։

Զոհվել է 1990թ․ նոյեմբերի 22-ին Բերդաձորի պաշտպանության ժամանակ թշնամու և սովետական բանակի զինվորների գնդակներից։

Թաղված է Ստեփանակերտի գերեզմանոցում։