Սարմեն Արտաշի Պողոսյան

Ծնված՝ 1950թ․ սեպտեմբերի 13-ին Մարտունաշեն գյուղում։

Ապրում էր կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ Երևանում։

Մասնագիտությունը՝ միլիցիոներ, միլիցիայի մայոր։

Աշխատում էր Երևանի Սպանդարյանի շրջանի ՆԳ բաժնում որպես քրեական բաժանմունքի տեսուչ։

Մասնակցել է Գետաշենի, Ազատի, Կամոյի, Մարտունաշենի պաշտպանությանը։

Զոհվել է 1990թ․ սեպտեմբերի 16-ին Շահումյան, Գետաշեն անտառային կարճ ճանապարհահատվածում, մարտական առաջադրանք կատարելիս, մինչև վերջ չպատճառաբանված հանգամանքներում։

Թաղված է Երևանի Նուբարաշեն(Սովետաշեն) թաղամասի գերեզմանոցում։