Զարզանդ (Հրաչ) Ցոլակի Դանիելյան

Ծնված՝ 1961թ․ սեպտեմբերի 21-ին Հրազդանի շրջանի Աղավնաձոր գյուղում։

Ապրում էր ծնողների, կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ Աղավնաձորում։

Աշխատում էր Հրազդանի գրանիտի հանքում որպես բանվոր։

Մասնակցել է Նոյեմբերյանի, Վարդենիսի, Գետաշենի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ ապրիլի 30-ին Գետաշենում, թշնամու գնդակից, գյուղի պաշտպանության ժամանակ՝ մարտական առաջադրանք կատարելիս։

Թաղված է Աղավնաձորի գերեզմանոցում։