Հովհաննես Մակարի Հովհաննիսյան

Ծնված՝ 1926թ․ Մարտունաշենում։

Ապրում էր կնոջ և երկու որդիների հետ Մարտունաշենում։

Աշխատում էր գյուղի պետական տնտեսությունում որպես վարորդ։

Մասնակցել է Գետաշենի և Մարտունաշենի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ ապրիլի 30-ին Մարտունաշենում, գյուղի բռնի տեղահանման ժամանակ, թշնամու և սովետական բանակի զինվորի գնդակից, գլուխը ճզմվել տանկի թրթուռների տակ։

Թաղված է Մարտունաշենի գերեզմանոցում։