Դավիթ Հովհաննեսի Քոլայան

Ծնված՝ 1945թ․ Գետաշենում։

Ապրում էր կնոջ և չորս անչափահաս երեխաների հետ Գետաշենում։

Զինծառայող՝ ավագ լեյտենանտ։

Աշխատում էր Գետաշենի միջնակարգ դպրոցում որպես զինղեկ։

Մասնակցել է Ազատ, Կամո, Գետաշեն, Մարտունաշեն գյուղերի պաշտպանությանը։

Անհայտ կորած 1991թ․ մայիսի 7-ից, թշնամու և սովետական բանակի կողմից, Գետաշենի բռնի տեղահանման ժամանակ։