Ամիրաղյան Սպարտակ Նիկոլի

Ծնված՝ 1942թ․ մարտի 17-ին Նոյեմբերյան ավանում։

Ապրում էր կնոջ և երկու որդիների հետ Նոյեմբերյանում։

Միլիցիոներ, կրտսեր սերժանտ։

Աշխատում էր որպես Նոյեմբերյանի բանկի պահպանության բաժանմունքի միլիցիոներ։

Մասնակցել է շրջանի պաշտպանությանը։

Մահացու վիրավորվել է 1991թ․ մայիսի 6-ին, Ոսկեպարում ծառայողական պարտքը կատարելիս, սովետական բանակի զինվորի գնդակից։ Այնուհետև որպես պատանդ տեղափոխվել է Ղազախի շրջան, մայիսի 8-ի գիշերը վերադարձրել են դիակը։

Թաղված է Նոյեմբերյանի ավանի գերեզմանոցում։