Աթաբեկ Գևորգի Վարդանյան

Ծնված՝ 1953թ․ սեպտեմբերի 21-ին, Թալինի շրջանի Դավթաշեն գյուղում։

Ապրում էր կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ Դավթաշենում։

Մասնագիտությունը՝ շինարար։

Աշխատում էր «Ագաթ» կոոպերատիվում։

Մասնակցել է Մեղրու, Գորիսի, Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ հոկտեմբերի 11-ին Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղի մոտ վայրէջք կատարած թշնամու ուղղաթիռի բացած ավտոմատ կրակահերթից։

Թաղված է Դավթաշենի գերեզմանոցում։