Սերգեյ Մնացականի Մարտիրոսյան

Ծնված՝ 1961թ․ նոյեմբերի 5-ին Մարտակերտի շրջանի Չափար գյուղում։

Ապրում էր կնոջ, մեկամսյա երեխայի հետ (սպասում էին երկրորդին) Չափարում։

Աշխատում էր Չափարի «Հրազդան» կոոպերատիվում որպես բանվոր։

Զոհվել է 1991թ․ սեպտեմբերի 23-ին, գյուղի զանգվածային հարձակման ժամանակ։ Կրծքից վիրավոր ենթարկվել է թշնամու դաժան խոշտանգումներին, գազանաբար սպանվել։

Թաղված է Չափարի գերեզմանոցում։