Հակոբ Գուրգենի Հակոբյան

Ծնված՝ 1963թ․ սեպտեմբերի 1-ին Շահումյանի շրջանի Վերինշեն գյուղում։

Ապրում էր կնոջ, երեք անչափահաս դուստրերի և մոր հետ Վերինշենում։

Մասնագիտությունը՝ ավտոէլեկտրիկ։

Աշխատում էր որպես Շահումյանի շրջանային ավտոշարասյան էլեկտրիկ։

Մասնակցել է գյուղի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ օգոստոսի 21-ին, գյուղի գնդակոծման ժամանակ, իր տան բակում (դուրս է վազել մորը ներս բերելու), թշնամու արկի պայթյունից։

Թաղված է Վերինշենի գերեզմանոցում։