Հայկ Նիկոլայի Վարդանյան

Ծնված՝ 1950թ․ նոյեմբերի 25-ին Շահումյանի շրջանի Մանաշիդ գյուղում։

Ապրում էր կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ Աբովյանում։

Մասնագիտությունը՝ մեխանիզատոր։

Աշխատում էր «Աբովյանշին» տրեստում որպես բուլդոզերավար։

Մասնակցել է Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Վերինշեն գյուղերի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ օգոստոսի 18-ին, Վերինշենի պաշտպանության ժամանակ, մարտական առաջադրանք կատարելիս, թշնամու գնդակից։

Թաղված է Նուբարաշենի գերեզմանոցում։