Գուրգեն Արամայիսի Առաքելյան

Ծնված՝ 1959թ․ հուլիսի 28-ին Սիսիանի շրջանի Նորավան գյուղում։

Ապրում էր կնոջ և որդու հետ (երկրորդը ծնվեց հոր մահից հինգ օր անց) Երևանում։

Երևանի քաղխորհրդի և Էրեբունու շրջխորհրդի պատգամավոր։

Մասնակցել է Երասխի, Նոյեմբերյանի, Գորիսի, գետաշենի, Մարտունաշենի, Մարտակերտի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ հուլիսի 31-ին, ժամը 15․00-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի պաշտպանության ժամանակ, սովետական բանակի զինվորի գնդակից։

Թաղված է Երևանում Թախմախի գերեզմանոցում։