Սամվել Գրիգորի Միքայելյան

Ծնված՝ 1950թ․ փետրվարի 13-ին Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում։

Ապրում էր կնոջ, երկու անչափահաս երեխաների և ծնողների հետ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում։

Մասնագիտությունը՝ վարորդ։

Աշխատում էր Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի կոլտնտեսությունում որպես վարորդ։

Զոհվել է 1991թ․ հուլիսի 27-ին Ասկերան-Փառուխ ճանապարհահատվածի Թաղ-Գյադուկ տեղամասում, դաշտային աշխատանքներից վերադառնալիս։

Թաղված է Խրամորթի գերեզմանոցում։