Սամվել Բեհբութի Մելքոնյան

Ծնված՝ 1967թ․ հունվարի 18-ին Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղում։

Ապրում էր կնոջ, երկու անչափահաս երեխաների և ծնողների հետ Խանաբադում։

Մասնագիտությունը՝ անասնաբույժ։

Աշխատում էր Փառուխի կոլտնտեսությունում որպես տեխնիկ-անասնաբույժ։

Զոհվել է 1991թ․ հուլիսի 27-ին, ժամը 21 անց 30 րոպեի սահմաններում, Ասկերան-Փառուխ ճանապարհահատվածի Թաղ-Գյադուկ կոչվող տեղամասում, դաշտային աշխատանքներից վերադառնալիս, թշնամու գնդակից։

Թաղված է Խանաբադի գերեզմանոցում։