Անդրանիկ Մովսեսի Պետրոսյան

Ծնված՝ 1961թ․ Թումանյանի շրջանի Աքորի գյուղում։

Ապրում էր կնոջ և երկու անչափահաս որդիների հետ Աքորիում։

Աշխատում էր Ալավերդու գունավոր մետաղների գործարանում որպես հյուսն, ծառայում էր ՀՀ ՆԳՆ հատուկ գնդում։

Զոհվել է 1991թ․ հուլիսի 20-ին, Շահումյանի շրջանի Վերինշեն գյուղի պաշտպանության ժամանակ, սովետական բանակի զրահամեքենայի գնդացրային կրակահերթերից։

Թաղված է Աքորիի գերեզմանոցում։