Վալերի Արշավիրի Կարապետյան

Ծնված՝ 1958թ․ հունվարի 6-ին Մարտակերտի շրջանի Հաղորտի գյուղում։

Ապրում էր կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ (չորրորդը՝ ծնվեց հոր մահից վեց ամիս հետո) Հաղորտիում։

Մասնագիտությունը՝ գյուղատնտես։

Աշխատում էր Հաղորտիի միջնակարգ դպրոցում որպես զինղեկ։

Մասնակցել է գյուղի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ հուլիսի 17-ին, գյուղի մոտակա անտառում, թշնամու գնդակից (խոշտանգվել է, այրվել)։

Թաղված է Հաղորտիի գերեզմանոցում։