Յուրա Հրանտի Ղուլյան

Ծնված՝ 1959թ․ սեպտեմբերի 15-ին Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում։

Ապրում էր կնոջ և երկու անչափահաս որդիների հետ Կիչանում։

Մասնագիտությունը՝ ինժեներ-մելիորատոր։

Աշխատում էր Կիչանի պետական տնտեսությունում որպես գյուղատնտես։

Մասնակցել է Կիչանի պաշտպանությանը։

1991թ․ մայիսի 17-ին, ժամը 22-ի սահմաններում, անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով ադրբեջանցի օմոնականների կողմից ոչպես պատանդ տարվել է Շաղբուլախի բանտ, տանջամահ արվել։

Խոշտանգված, անարգված դիակը հայտնաբերվել է 1991թ․ հունիսի 5-ին։

Թաղված է Կիչանի գերեզմանոցում։