Սամանդար (Սամո) Իշխանի Անտոնյան

Ծնված՝ 1952թ․ հունիսի 2-ին Մարտակերտի շրջանի Այգեստան (Չայլու) գյուղում։

Ապրում էր կնոջ և չորս անչափահաս երեխաների (վերջինը՝ չորս ամսական) հետ Այգեստանում։

Աշխատում էր Այգեստանի պետական տնտեսությունում որպես բանվոր։

Զոհվել է 1991թ․ նոյեմբերի 16-ին, Հադրութի շրջանի Սարուշեն և Ծամձոր գյուղերի ազատագրման ժամանակ, թշնամու գնդակից։

Թաղված է Այգեստանի գերեզմանոցում։