Էվալդիկ Արսենի Հակոբյան

Ծնված՝ 1933թ․ հուլիսի 6-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում։

Ապրում էր կնոջ և դստեր հետ Մարաղայում։

Մասնագիտությունը՝ տրակտորավար-մեխանիզատոր։

Աշխատում էր Մարաղայի կոլտնտեսությունում որպես տրակտորավար։

Զոհվել է 1991թ․ նոյեմբերի 12-ին, ժամը 13 անց 30 րոպեի սահմաններում, դաշտային աշխատանքների ժամանակ, ադրբեջանական Սախլաբադ և Ասիրպարա գյուղերի կողմից արձակված թշնամու ավտոմատ կրակահերթից։

Թաղված է Մարաղայի գերեզմանոցում։