Մուշեղ Մարտիրոսի Սարգսյան

Ծնված՝ 1961թ․ մայիսի 26-ին Էջմիածնում։

Ապրում էր կնոջ, երկու անչափահաս դուստրերի, ծնողների, քրոջ և եղբոր հետ Էջմիածնում։

Մասնագիտությունը՝ տեխնիկ։

Աշխատում էր Էջմիածնի կույրերի ուսումնաարտադրական ձեռնարկությունում որպես արտադրության վարպետ։

Զոհվել է 1989թ․ սեպտեմբերի 17-ին ժ․24-ի սահմաններում ինքնաշեն միջոցների փորձարկման ժամանակ։

Թաղված է Էջմիածնի գերեզմանոցում։

Մեր մեծ պապին թուրքերը սրի էին քաշել․ իսկ նրա եղբայրը՝ ֆիդայի Արամը, բազմաթիվ հայերի մահից հետո փրկելով, ընկել էր մարտի դաշտում։ Բազմաթիվ ազգականներ մահացել էին գաղթի ճամփեքին։

Համարում էր, որ ամեն ինչ նորից է կրկնվում, կամ փորձ է րվում կրկնվելու։ Ասում էր՝ «թողեք հանգիստ խղճով գործս անեմ, ավելի լավ է մեռնել, քան տեսնել՝ ինչպես են ազգ կոտորում և ոչնչով չկարողանալ օգնել»։ Տանը նրան, իրոք, հանգիստ չէին տալիս ամենատարբեր հորդորներով, վտանգների ու նորածին երեխայի մասին հիշեցնելով, գոնե կնոջն ու մորը խնայելու խնդրանքով, «իր գործերից» տեղյակ պահելու պնդումով։

Զուր էր։ Ինքն էր՝ իր միտինգները, երթերը, իր շտաբը, իր ցույցերը, իր սահմանամերձ գոտիները, իր փորձարկումները, իր պաշտպանական միջոցները, իր գաղտնապահությունը։

Նեղվում էր, երբ օրհասի պահին կողքին պարապ կամ սեփական նեղ շահերով ապրող մարդկանց էր տեսնում։ Հետո ինքն իրեն ու մյուսներին էր հանգստացնում, որ միշտ էլ եղել են ազգի ցավն ու շահը կրողներ և նրանց կողքին ժողովրդի տզրուկներ, որոնք ազգ, ժողովուրդ և այլ սրբություններ չունեն։

Իսկ իր մեծ պապին թուրքերը սրի էին քաշել, բազմաթիվ ազգականներ մահացել էին գաղթի ճամփին։ Ինքն անելիք ուներ և խնդրում էր՝ «թողեք հանգիստ խղճով գործս անեմ․․․»։ Նրա գործին, գործի արդյունքին Մեղրիում էին սպասում, Նոյեմբերյանում, գորիսում, Վայքում։ Արցախում էին սպասում։ Ազգն ելել էր ինքնապաշտպանության՝ միջոցներ էին պետք։ Կարևոր չէր, թե տանը անհնգստացնում էին, անվերջ փորձեր անում նրան ետ պահելո ա «այդ գործերից» և վերադարձնել ընտանիք։ Կարճ էր կտրում․ «Այն ժամանակ էլ ձեզ պես մտածող  մարդիկ են եղել, գործից ետ պահողներ ու խանգարողներ, որ Հայաստանի մի մասը մնաց օտարի ձեռքին գերի»։ Հետո ինքնագոհ և համոզված կավելացներ՝ «ժամանակավոր»։

Նրա գործի արդյուքնոին սահմանամերձ գոտում անհամբեր էին սպասում։ Պաշտպանության միջոցներ էին պետք։ Շատ։ Գործի էր կպնում ինքնամոռաց։

Այդ օրվա պայթյունից նույնիսկ երևի չհասցրեց սթափվել, չհասցրեց նկատել, որ արդեն կեսգիշեր է։ Ծանր վիրավոր՝ կորցրել էր գիտակցությունը և այդպես 24 ժամ․․․

Իսկ սահմանամերձ գոտում շարունակում էին սպասել։ Շատ։

Եղբայր՝ Մուշեղ Սարգսյանի