Արմեն Պատվականի Սիմոնյան

Ծնված՝ 1969թ․ դեկտեմբերի 31-ին Երևանում։
Ապրում էր ծնողների և քրոջ հետ Երևանում։
Մասնագիտությունը՝ հյուսն։
Զոհվել է 1988թ․ դեկտեմբերի 11-ին Երևանում ժամը 23․00-ի սահմաններում (ճզմվել է սովետական բանակի զրահամեքենայի տակ՝ սահմանված պարետային ժամի օրերին)։
Թաղված է Երևանում, Ավան Առինջի գերեզմանոցում։
Շուտով պետք է Արմենիս տասնինը լրանար․․․
Տարիներ առաջ, կողքի սենյակից պատահմամբ լսեցի քրոջ հետ նրա զրույցն ու ծիծաղը։ Ասում էր, որ մեծանա որոշել է շատ որդիներ ունենալ։ Ասում էր նաև, թե ինչ անուններ է դնելու՝ Ռոբին Հուդ, Անդրանիք փաշա, Դ՝Արտանյան, Աթոս, Պորտոս, Գագարին և այլն։ Քույրը համոզում էր նրանցից մեկի մազերը խուզել և անունը դնել Կոտովսկի։ Այդ անունները յոթնամյա Արմենիս համար միայն հերոսներ չէին։ Դա նրա մանկական աշխարհն էր՝ միամիտ, բարի ու շատ պարզ։
Կենդանիներ էր շատ սիրում։ Տունը լցնում էր դրսից բերած անօգնական, անտեր կենդանիներով։
Ե՞րբ մեծացավ։
Երկրաշարժի հաջորդ օրն արդեն Սպիտակում էր։ Վերադարձավ երկու օրից, ոչինչ չպատմեց, պառկեց, որ քնի, ամբողջ գիշեր ցնցվում էր, վեր թռչում։ Հաջորդ օրը շենքի բնակիչնեչը, ով ինչ կարող էր, բերում թր, որ որպես աղետյալներին օգնություն ուղարկեինք հիվանդանոցները։ Առանց խոսք ասելու դատարկել էր պահարանը, հետո սառնարանը։ Երբ ամեն ինչ արդեն տեղավորել էին, և մեքենաներն ուզում էին շարժվել, արագ վրայից հանեց իր քուրքը և դրեց մեքենան։ Երկու օրում մեծացել էր որդիս, առնականացել, մայրական քնքշանքներ չէր ուզում ընդունել։
Երեկոյան Լենինականից եկած մի ընտանիքի օգնել, տեղավորել էին ընկերոջ գետ և տուն էին շտպաում, որ «պարետային ժամի տակ չընկնեն»։ Ուշ ժամին մի բարի մարդ, գագիկ անունով, ճանապարհին վերցնում է նրանց, որ տուն հասցնի, բայց կարողացավ միայն մինչև հաջորդ խաչմերուկ հասցնել, մինչև սովետական բանակի թրթուրավոր զրահամեքենան։ Այդպես հանգավ մեր օջախի ծուխը, իսկ մենք ՝ ես ու հայրը՝ «ապրում ենք»։
Մայր՝ Արմեն Սիմոնյանի
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: