Ֆոտոռեպորտաժ Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների ինժեներական պարապմունքից

Banak.info ռազմական մասնագիտացված կայքի նկարահանող խումբն այս անգամ հանրապետության զորավարժարաններից մեկում ներկա է գտնվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների դաշտային պարապմունքներից մեկին, որի ընթացքում կուրսանտները իրականացնում էին ինժեներական պատրաստության պարապմունք՝ արգելքների և ինժեներական կառույցների պայթեցում  մարտական սպառազինության կիրառմամբ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ֆոտոռեպորտաժ պարապմունքի ընթացքից, իսկ պայթեցումները ներկայացնող տեսանյութը՝ շուտով։