(Տեսանյութ) Այց ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամաս և մարտական դիրքեր

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մայիսի 30-ին կազմակերպել էր ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցելություն հանրապետության հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամաս և մարտական հենակետեր:

Այցի ընթացքում ԶԼՄ-ների ներկայացուցիչները հնարավորություն ստացան նկարահանումներ և հարցազրույցներ անցկացնել: Նրանք ծանոթացան զինծառայողների առօրյային, ներկա գտնվեցին զորամասում անցկացվող պարապմունքներին և ծանոթացան առաջնագծում մարտական հերթապահության կրման պայմաններին։

Banak.info-ի թիմը ներկայացնում է տեսանյութ՝ զորամասում այցկացված օրվա և առաջնագիծ կատարած այցի մասին: Ֆոտոռեպորտաժը` շուտով: