Ադրբեջանական բանակի ականանետային կրակի տեսանյութը. ԱՀ ՊՆ 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն