Մայիսի 30-ին՝ ժամը 11։40-ին Ադրբեջանի ԶՈւ-երը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական են արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ. Հայկական կողմը կորուստներ չունի. Արցախի ՊՆ

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 30-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն