ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան մուտքը Լեռնային Ղարաբաղ, չի համապատասպանում իրականությանը. ՀՀ ՊՆ

ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան մուտքը Լեռնային Ղարաբաղ, չի համապատասպանում իրականությանը. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապրիլի 21-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր արձանագրվել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան մուտքը Լեռնային Ղարաբաղ, չի համապատասխանում իրականությանը:

Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ, ռազմամթերք և ռազմական տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր պնդումները:

ՀՀ ՊՆ