Ապրիլի 11-ին հակառակորդի սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողների բուժման ընթացքում կա դրական տեղաշարժ

Banak.info-ի հետ հեռախոսազրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը տեղեկացրեց, որ ապրիլի 11-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղում վիրավորված վեց զինծառայողների բուժման ընթացքում այժմ կա դրական տեղաշարժ:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել էին 4, վիրավորվել՝ 6 զինծառայողներ, որոնցից երեքի վիճակը գնահատվում էր բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր:

Իննա Թումանյան