Ֆոտոռեպորտաժ մաս 2․ «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի մասնակիցները ինտենսիվ պարապմունքներ են անցնում

Ֆոտոռեպորտաժ մաս 2․ «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի մասնակիցները ինտենսիվ պարապմունքներ են անցնում

Ինչպես բազմիցս նշվել է, մեկնարկել և ինտենսիվ կերպով ներդրվում է «Պաշտպան Հայրենյաց» ծրագիրը, որը միտված է զինծառայողներին նոր արտոնություններ տալուն և բանակը պրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողներով համալրելուն։ Ծրագրի շահառուները անցնում են տեսական, կրակային, մարտավարական, ֆիզիկական և այլ պարապմունքներ, որոնցից շուտով պետք է հանձնեն քննություններ։ Քննությունների արդյունքներից է կախված շահառուների մասնագիտական որակավորումներն ու ստանալիք աշխատավարձը։ Banak.info-ն այցելել է ՀՀ ՊՆ ուսումնական N զորամաս, ներկա գտնվել ծրագրի շահառուների և կուրսանտների տեսական, գործնական և ֆիզիկական պարապմունքներին։ Ստորև Ձեզ ենք ներկայացնում մեր պատրաստած ֆոտոռեպորտաժը՝ մաս 2։