Հոկտեմբերի 19-ին լույս 20-ի գիշերը` ժամը 00:05-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը: Հայկական կողմը կորուստներ չունի: Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
ՀՀ ՊՆ
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: