Սահմանային արհեստական լարվածության ստեղծելու նպատակով` Ադրբեջանը շարունակում է տարածել ապատեղեկատվություն. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական կեղծ հաղորդագրությունն է տարածել այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ Ադրբեջանի ՊՆ նմանօրինակ ապատեղեկատվության ամենօրյա տարածումը ոչ այլ ինչ է, քան արհեստականորեն սահմանային լարվածություն ստեղծելու փորձ:
ՀՀ ՊՆ
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: