Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ. Հայկական կողմը կորուստներ չունի
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
ՀՀ ՊՆ
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: