«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն դարձավ 6 տարեկան

Այսօր՝ օգոստոսի 26-ին, լրանում է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի հիմնադրման 6-րդ տարեդարձը: Այս տարիների ընթացքում ՀԿ-ն իր ողջ թիմով մշտապես այցելել է զորամասեր և դիրքեր, իրականացրել բազմաթիվ բարեգործական ծրագրեր, իսկ ավանդույթի համաձայն ամեն տարի օգոստոսի 26-ին ՀԿ-ի անդամները եղել են Արցախի Հանրապետության զորամասերում և դիրքերում՝ անցկացրել մի շարք միջոցառումներ, համերգային ծրագրեր, խրախուսել զինվորներին բարեխիղճ ծառայության և բարձր արդյունքներ ցուցաբերելու համար, ինչպես նաեւ պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնել ՀԿ-ի գործունեությանն ակտիվ ներգրավված անդամներին։ Հասկանալի պատճառներով, քանի որ ՀԿ-ն, գործունեության 6-րդ տարին չի նշում որևէ միջոցառմամբ, ուստի ցանկանում ենք հրապարակային շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, ովքեր այս կամ այն կերպ աջակցել են ՀԿ-ի գործունեությանն ու նպաստել ծրագրերի իրականացմանը։ Այսպիսով, «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի հոբելյանական օրվա կապակցությամբ շնորհակալագրերի են արժանացել`

Լիանա Արթուրի Բրյանը,

Իննա Կարենի Թումանյանը,

Մերի Համլետի Գևորգյանը,

Սիմոն Քաջիկի Հովհաննիսյանը,

Տիրուն Հայկի Մարգարյանը,

Սամվել Ենոքի Մկրտչյանը,

Մասիս Սոկրատի Մնդլյանը,

Տիգրան Արտուշի Գյադուկյանը,

Ռուբեն Մարատի Զաքարյանը,

Հայկ Կորյունի Կարապետյանը։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն շուտով, նոր թափով կվերսկսի իր ակտիվ գործունեությունը Արցախի և Հայաստանի զորամասերում՝ մշտապես գործելով հանուն հայ զինվորի։