Օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը և առավոտյան 09։00-ի դրությամբ, չնայած որոշակի լարվածությանը, իրադրությունը հարաբերականորեն կայուն է եղել. ԱՀ ՊՆ

Օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը’ կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Ռուսական զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն