Ադրբեջանական կողմը պաբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմն ու շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ մեղքը գցելով հայկական կողմի վրա. ԱՀ ՊՆ
![](https://banak.info/wp-content/uploads/2022/08/img_20220805_114809.jpg)
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները 9 անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով դիպուկահար հրացաններ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը: Ավելին՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմն է պարբերաբար խախտում հրադադարի պահպանման ռեժիմը:
Չնայած առկա լարվածությանը` օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: