Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ելփին գյուղի մարտական դիրքերի և գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
![Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ելփին գյուղի մարտական դիրքերի և գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ. ՀՀ ՊՆ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ելփին գյուղի մարտական դիրքերի և գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ. ՀՀ ՊՆ](https://banak.info/wp-content/uploads/2021/07/large-scaled.jpeg)
Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։
Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
ՀՀ ՊՆ
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: