Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել թե ԶՈՒ-երը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական կողմը հերթական  ապատեղեկատվությունն է տարածել թե  ԶՈՒ-երը կրակ են  բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը, հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

ՀՀ ՊՆ