Ադրբեջանի զինված ուժերը ականանետի 3 ական են արձակել Խնապատ գյուղի և 2 արկ` Փառուխ գյուղի վրա.ԱՀ ՆԳՆ
![Ադրբեջանի զինված ուժերը ականանետի 3 ական են արձակել Խնապատ գյուղի և 2 արկ` Փառուխ գյուղի վրա.ԱՀ ՆԳՆ Ադրբեջանի զինված ուժերը ականանետի 3 ական են արձակել Խնապատ գյուղի և 2 արկ` Փառուխ գյուղի վրա.ԱՀ ՆԳՆ](https://banak.info/wp-content/uploads/2022/03/fb_img_1647005625305-scaled.jpg)
Ադրբեջանի զինված ուժերը քիչ առաջ՝ ժամը 16:21-ին, հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ:
Ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում:
Տուժածներ չկան: Նշենք, որ իրադարձությունների զարգացմանն օպերատիվ կերպով շարունակում է հետևել ԱՀ Ներքին գործերի նախարարությունը:
[ԱՀ ներքին գործերի նախարարություն]
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: