Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 13:10-ի սահմաններում կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Մարտի 9-ին, ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն կայուն է։
ՀՀ ՊՆ
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: