Հունվարի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է Վահան Վաչագանի Բաբայանը(2003թ.). ՀՀ ՊՆ

Հունվարի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է Վահան Վաչագանի Բաբայանը(2003թ.). ՀՀ ՊՆ

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում, նույն օրը, կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

ՀՀ ՊՆ

Հիշեցնենք, որ երեկ` հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ուներ ևս երկու զոհ, և երկու վիրավոր։