Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, կա վիրավոր. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել  Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, կա վիրավոր. ՀՀ ՊՆ

Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

ՀՀ ՊՆ