Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Գեղարքունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ․ փոխհրաձգությունը, ժամը 17։00-ի դրությամբ, շարունակվում է․ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Գեղարքունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ․ փոխհրաձգությունը, ժամը 17։00-ի դրությամբ, շարունակվում է․  ՊՆ

Դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր։
Իրադարձությունների զարգացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

ՀՀ ՊՆ