Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները 15:00-ի դրությամբ կրակ են բացել Երասխ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը․ ՀՀ ՊՆ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։
ՀՀ ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

ՀՀ ՊՆ