Հուլիսի 29-ին ժամը 03:00-ին ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Գեղարքունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ.ՀՀ ՊՆ
Հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:
Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան:
ՀՀ ՊՆ
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: