Հուլիսի 17-ին ժամը 13:30-ից ադրբեջանական ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել Երասխի ուղղությամբ
Հուլիսի 17-ին, ժամը 13:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայ դիրքապահները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: