Հուլիսի 10-ին ավտովթարի հետևանքով մահացել է Գրիգոր Հարությունյանը
Հուլիսի 10-ին, ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ-Երևան ավտոմայրուղու 14-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայողը, իր կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՊՆ մեկ այլ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուազ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Ավտոպատահարի հետևանքով 6 պայմանագրային զինծառայող, տարբեր մարմնական վնասվածքներով, հոսպիտալացվել է։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին զինծառայող Գրիգոր Գառնիկի Հարությունյանը մահացել է։ Կատարվում է նախաքննություն։
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստի ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքին, հարազատներին և ծառայակից ընկերներին։
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: