Ադրբեջանի տարածքում հայտնված Սյունիքի մարզի 2 բնակիչները հետ են վերադարձվել հայկական կողմին. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի տարածքում հայտնված Սյունիքի մարզի   2 բնակիչները հետ են վերադարձվել հայկական կողմին. ՀՀ ՊՆ

Հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում: Միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է:

ՀՀ ՊՆ