Հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդվարդ Կիրակոսյանը

Փետրվարի 8-ին, ժամը 12.40-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող, շարքային Էդվարդ Կառլենի Կիրակոսյանը (ծնված 1994թ. ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ): Կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Էդվարդ Կիրակոսյանի ծնողներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն