Զինվորի կատարումը Մռավի գագաթից. տեսանյութ

Banak.info-ն պատերազմի ավարտից հետո ևս շարունակում է աշխատել Արցախից և իր ընթերցողին ներկայացնել զինծառայողների հետպատերազմյան առօրյան:
Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական դիրքերում գտնվող տղաների մարտական ոգին հիմա էլ բարձր է, ժպտում են ու վստահեցնում, որ մարտական խնդիրը կատարում են ու անսասան կանգնած են իրենց վստահված դիրքերում:
Ասվածի վառ ապացույցը զինվորներից մեկի՝ ռադիոկապով հնչեցրած երգն է, որը հենց պատերազմի մասին է: Զինվորը երգում է ռադիոկապով, քանզի եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Banak.info-ն չկարողացավ բարձրանալ Մռավ լեռան գագաթին գտնվող մարտական դիրք:
Տեսանյութը՝ ստերև.