Հորդորում ենք հայրենական լրատվամիջոցներին չտարածել ադրբեջանական կեղծ հրապարակումներ.ԱՀ ՊՆ

Համացանցում սկսվել է շրջանառվել մի տեսանյութ, որում նշվում է, թե ադրբեջանական բանակը գերեվարել է 62 հայ զինծառայողի:
ԱՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ պահպանության տակ գտնվող տեղամասում որևէ զինծառայողի գերեվարման դեպք չի արձանագրվել և վերոնշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
Հորդորում ենք հայրենական լրատվամիջոցներին չտարածել ադրբեջանական կեղծ հրապարակումներ, որոնք նպատակ ունեն ազդել հասարակության տրամադրությունների վրա:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Մեկնաբանություններ