Ճանաչենք մեր հերոսներին
Փոխգնդապետ Արտակ Վահրամի Կարապետյանը հմտորեն և արդյունավետ կերպով ղեկավարել է ենթականերին, կառավարել մարտը, ապահովել վիրավորների ժամանակին դուրս բերումը, ստորաբաժանման համալրումը պահեստազորայիններով, անձամբ մասնակցել թշնամու առաջխաղացումը կասեցնելու համար մղված մարտերին:
Անձնական արիություն է ցուցաբերել փոխգնդապետ Վազգեն Ժիրիկի Նիկողոսյանը՝ հյուսիս-արևելյան հատվածում գտնվող կարևոր բարձունքում, թշնամու հարյուր հոգանոց խմբի գրոհները հետ մղելու ժամանակ՝ խոցելով հակառակորդի մեծաթիվ կենդանի ուժ:
Հյուսիս-արևելյան Ճակատային գծում, թշնամական ուժերի ջախջախմանը նպաստել, և մեր դիրքերի մատույցները անառիկ է պահել կապիտան Սարգիս Վաչագանի Ջիլավյանը:
Սերժանտ Էդգար Սուրենի Եղիազարյանը հարավային ճակատում մասնակցել է մեր ուժերի կազմակերպած հակագրոհին՝ յուրային հրամանատարական դիտակետի վրա
տեղադրելով մեր դրոշը և կորուստներ պատճառել հակառակորդին:
Թշնամական հրետակոծության պայմաններում ծառայողական պարտականությունները և մարտական առաջադրանքները բարձր մակարդակով ու բարեխղճորեն են կատարել պահեստազորային Գարի Էդուարդի Հովսեփյանը, կապիտան Էմմա Արամայիսի Գրիգորյանը, սերժանտ-պայմանագրայիններ Նորայր Վլադիմիրի Գրիգորյանը, Արսեն Ստեփանի Պետրոսյանը, ավագ սերժանտ-պայմանագրային Արտաշես Վալերիի Ավանեսյանը:
Փառք մեր բոլոր հերոսներին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: