Չի կարելի թողնել Հայաստանում լինեն այնպիսի գործընթացներ, որոնք կարող են վնասել մեր ՊԲ և ՀՀ ԶՈՒ-երի գործունեությանը առաջնագծում. Դավիթ Տոնոյան

Չի կարելի թողնել Հայաստանում լինեն այնպիսի գործընթացներ, որոնք կարող են վնասել մեր ՊԲ և ՀՀ ԶՈՒ-երի գործունեությանը առաջնագծում. Դավիթ Տոնոյան

«Արցախի Հանրապետությունում բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողությունները ամբողջովին դադարեցված են, հատուկենտ կրակոցներ են լինում, բայց լուրջ լռություն է տիրում ու շատ արագ տեղակայվում են ռուսաստանի խաղաղապահ ուժերը»,- այս մասին առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը:
Ըստ նախարարի, տեղակայումը իրականացվում է Հայաստանից Գորիսով, Լաչինով դեպի Ստեփանակերտ, որից հետո խաղաղարար ուժերը կտեղակայվեն Արցախի սահմանների և շփման գծի երկայնքով:
Մեր ԶՈՒ-երն իրենց ողջ ռեսուրսով, Կառավարությունն ու սփյուռքը արել են առավելագույնը, որպեսզի մենք կարողանանք հաջողության հասնել. «Աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ մենք սպառազինության և ռազմական տեխնիկայի առումով գործել ենք տոտալ բլոկադայով: Այն ինչ կատարբել է թիկունքային ապահովման և մարտական և սպառազինության տեխնիկայի ապահովման տեսանկյունից, կարելի է բացի ռազմական գործողություններից նաև հերոսամարտ անվանել. արվել է անհնարինը: Մենք սպառազինված ենք եղել, բայց քանակական առումով և ռեսուրսների առումով ես կարծում եմ Հայաստանի և Ադրբեջանի ռեսուրսներն անհամեմատելի են: Բացահայտ աջակցություն է եղել Թուրքիայի կողմից, ինչպես մարդկային ռեսուրսի, այնպես էլ հրամկազմի և սպառազինության առումով: Չենք մոռանում նաև վարձկան ահաբեկիչներին, որի դեմ պայքարել է մեր ՊԲ-ն և պատվով է դուրս եկել»:
Դավիթ Տոնոյանը վստահեցրեց, որ արվել է մաքսիմումը.«Մենք ունեցել ենք մեծ խնդիր հակառակորդի օդային գերակայության տեսանկյունից, որը ժամանակ առ ժամանակ հաջողվել է չեզոքացնել: Մենք ՆԱՏՈ-ի երկրորդ բանակի դեմ էլ էինք պատերազմում»:
Շուշիի շուրջ իրականացվող գործողությունները եղել են շատ դինամիկ. «Արցախի նախագահի մամլո խոսնակն ու մեր ներկայացուցիչը ելույթ ունենալուց ներկայացնում էին մի իրավիճակ, մինչև ավարտում էին, նոր փոփոխություն էր կատարվում: 24 ժամ շատ մեծ, ինտենսիվ հրիթիռահրետակոծություն է եղել, հատուկ ուժեր ու վարձկաններ են օգտագործվել, քաղաքը պաշարված էր, շրջափակված էր, բայց մարտական գործողությունները հաջողված էին»,-ասաց ՊՆ Տոնոյանն ու հավելեց, որ որոշ ժամանակահատվածում ունեցել ենք առավելություն և մինչև վերջին օրը Շուշիում եղել են մեր ուժերը, բայց դա չի նշանակում, որ նրանք կարող էին ազդեցիկ լինել, ամբողջական վերահսկողությունը վերականգնելու առումով»:
Ըստ նախարարի, ձեռք բերված համաձայնագիրն առավելագույնն էր, որ կարելի էր ունենալ ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման առումով: Սա լավագույն տարբերակն էր, որը որ մշակվեց շատ կարճ ժամանակահատվածում. «Համաձայնագիրն ավելի շատ խաղաղապահ ուժերի տեղակայմանն է վերաբերում»:
«Նոր պատերազմ, նոր տարածքներ» կոնցեպտի քննադատություններին ի պատասխան նախարարն ասաց, որ շատ հետաքրքիր է, որ դա որպես կոնցեպտ է որակավորվում. «Իրականում արձագանքը եղել է պատերազմ կամ խաղաղություն, կամ տարածքների վերադարձի դիմաց: Մեզ Ադրբեջանն անընդհատ վախեցրել է պատերազմով: Եվ արձագանքը եղել է հետևյալը. եթե Ադրբեջանի հետ լինեն ռազմական գործողություններ, ապա լինելու են նոր տարածքների հետ կապված մեր գործողությունները: Մենք առնչվել ենք լրիվ այլ քանակի, որակի և Ադրբեջանին աջակցող ուժերին: Սա Ադրբեջանի հետ պայքարը չէր, սա իրականում աշխարհաքաղաքական նոր իրավիճակ էր, ընդ որում տարածաշրջանային, ոչ միայն հարավային Կովկասի վերաբերյալ հարց»:
Խոսքի վերջում, Դավիթ Տոնոյանն ասաց, որ այսօօր չի կարելի թողնել Հայաստանում լինեն այնպիսի գործընթացներ, որոնք կարող են վնասել մեր ՊԲ և ՀՀ ԶՈՒ-երի գործունեությանը առաջնագծում, անգանմ խաղաղապահների առկայության դեպքում»։

Իննա Թումանյան